Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Այս պայմաններում ընտրությունները վերածվելու են իշխանության լեգիտիմացման վտանգավոր գործիքի

Այս պայմաններում ընտրությունները վերածվելու են  իշխանության լեգիտիմացման վտանգավոր գործիքի
08.12.2025 | 12:44

Ժամանակն է գիտակցելու, որ ներկայիս պայմաններում Հայաստանում ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացումը փաստացիորեն բացառված է, և դրանց միջոցով իրավիճակ փոփոխելու հնարավորություն չկա։ Մենք ապրում ենք կվազի-բռնատիրությունում, որտեղ՝

• սահմանադրական կարգը և իշխանությունների տարանջատման տարրական սկզբունքները համակարգային կերպով խախտված են.

• իրավապահ համակարգը բոլոր մակարդակներում և օղակներում վերածվել է իշխող խմբավորման պարզ կամակատարների և դադարել է ծառայել օրենքին՝ վերածվելով խունտայի քաղաքական կամքը իրականացնող պատժիչ մեխանիզմի.

• ազգային անվտանգության ամբողջ ենթակառուցվածքը զբաղված է ոչ թե պետության և ժողովրդի շահերի պաշտպանությամբ, այլ իշխող խունտայի շահերը սպասարկելով, ինչը հակասում է ազգային անվտանգության և՛ իրավական, և՛ բուն հիմունքներին.

• զանգվածային բռնաճնշումներ են ընթանում Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի և հայ հոգևորականության՝ եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների դեմ՝ խախտելով ՀԱԵ-ի պատմական ինքնավարությունն ու ներկա իրավական կարգավիճակը։

• քաղաքական դրդապատճառներով իրականացվում են քրեական հետապնդումներ և կամայական կալանքներ, այդ թվում՝ հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող անձանց նկատմամբ։

Այսպիսի իրավաքաղաքական պայմաններում ի՞նչ ընտրությունների մասին կարող է առհասարակ խոսք լինել։ Պարզ չէ՞, որ ընտրական ամբողջ գործընթացը զանազան միջոցներով ու եղանակներով վերից վար խեղաթյուրվելու է և հիմնավորապես կեղծվելու, իսկ ժողովրդի կամարտահայտությունը օրինական և վստահելի բնույթ չի կրելու։ Բախվելու ենք համակարգված խեղաթյուրումների, վարչական և ուժային ռեսուրսի չարաշահումների, տեղեկատվական մեքենայությունների, ինչպես նաև լայնածավալ ընտրական կեղծիքների հետ։

Այսպիսի պայմաններում ընտրությունները վերածվելու են ընդամենը իշխանության լեգիտիմացման կեղծ ու վտանգավոր գործիքի։

Հետևաբար, նախ պետք է ապահովել նվազագույն նախադրյալներ, որոնք կերաշխավորեն ազատ ընտրությունների անցկացումը, այնուհետև միայն անցկացնել ընտրություններ։ Մասնավորապես, անհրաժեշտ է սկզբում վերականգնել սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատումը, դատական և իրավապահ համակարգերի ապաքաղաքականացումը։

Միայն այդ պայմանների իրական ապահովումից հետո կարելի է խոսել ընտրական գործընթաց սկսելու մասին։ Այսօր նման պայմաններ չկան, իսկ խունտան երբեք դրանք չի տրամադրի։

Հ.Գ. Այս նախազգուշացումն ուղղված է հատկապես «ընտրություններին» գլխապատառ նախապատրաստվող ընդդիմադիր ուժերի ղեկավարությանը։ Եվս մեկ անգամ խաբվելը մահացու կլինի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 163

Մեկնաբանություններ